ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եռյակը նույնն է

Եռյակը նույնն է
25.11.2014 | 12:02

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնչորսերորդ տուրում Գյումրու «Շիրակին» հյուրընկալելիս պարտություն կրեց առաջատարը՝ զիջելով 1:2 հաշվով: Չնայած խաղի անհաջող ելքին՝ «ՈՒլիսը» երեսունչորս միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, սակայն շարունակում է արագորեն նվազել նրա երբեմնի ունեցած մեծ առավելությունը մասնավորապես «Փյունիկից», որը հերթականում 5:0 խոշոր հաշվով պարտության է մատնել «Միկային» ու ակտիվում արդեն երեսուն միավոր ունի: Քսանչորս միավորով գյումրեցիները երրորդն են: Ինչ վերաբերում է տուրի մյուս երկու հանդիպումներին, «Գանձասարը» նվազագույն հաշվով հաղթել է «Արարատին», «Ալաշկերտը» գոլազուրկ հանդիպում է ունեցել «Բանանցի» հետ: Հայաստանյան առաջնության լավագույն ռմբարկուն փյունիկցի Սեսար Ռոմերոն է` տասնհինգ գոլով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ